Հայտադիմումներ
Ձեր Green Key հայտադիմումների գործընթացը սկսելու և մեր էլեկտրոնային պորտալին, գործիքներին և օժանդակ նյութերին հասանելիություն ձեռք բերելու նպատակով պարզապես լրացրեք Green Key հայտադիմումը և ուղարկեք այն Green Key Armenia էլոկտրոնային հասցեին՝ greenkeyarmenia@issdngo.com: Գործընթացի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Green Key հայտադիմումների գրանցման ձև
Հայտադիմումների գործընթաց - նոր դիմորդներ
- Հաստատությունը նախաձեռնում է դիմելու գործընթացը՝ կապ հաստատելով Green Key Armenia-ի հետ:
- Green Key Armenia-ն ուղեցույց է տրամադրում դիմումի ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:
- Կազմակերպությունը լրացնում է ձևաթուղթը, ներկայացնում է լրացուցիչ փաստաթղթեր և վճարում մասնակցության վճար:
- Վերապատրաստված Green Key աուդիտորի կողմից իրականացվում է ներքինա/անցանց աուդիտը, իսկ առցանց աուդիտը կատարվում է փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով:
- Հաստատումից հետո հավաստագրված հաստատությանը տրվում է հուշատախտակ և վկայական: Ըստ ցանկության, հաստատությունը կարող է ձեռք բերել նաև Green Key դրոշ:
- Green Key վկայագիրը վավեր է 12 ամիս և պետք է թարմացվի տարեկան:
Հաջորդող տարիների հայտադիմումների գործընթացի կիրառման կարգը, ներառյալ ներքին/անցանց աուդիտը (երկրորդ տարուց և սովորաբար ամեն երրորդ տարին մեկ)
- Վկայագրի ժամկետի ավարտից երեք ամիս առաջ Green Key-ն հիշեցում է ուղարկում դիմումի գործընթացը վերսկսելու մասին:
- Հաստատությունը թարմացված հայտի նյութերը ներկայացնում է Green Key-ին վկայականի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ութ շաբաթ առաջ:
- Հաստատությունը մուծում է վճարները և անցնում ներքին աուդիտ:
Քայլ առ քայլ դեպի Green Key
Կապ մեզ հետ
Green Key դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային փոստով: Մեզ հետ կապ հաստատելուց հետո, ձեզ կկցեն կոնտակտային անձ դիմումի ձևակերպման հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Պարզապես լրացրեք Green Key հայտադիմումը և ուղարկեք այն մեր էլեկտրոնային հասցեին:
Առցանց հանդիպում
A digital take-off meeting is booked with your contact person at Green Key Armenia. During the meeting, we will go through the process of obtaining an eco-label, the criteria and the documentation.
Պարտադիր չափանիշների բավարարում
Green Key Armenia-ի կոնտակտային անձի հետ ամրագրվում է մեկնարկային հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննարկվում են պիտակի ստացման գործընթացը, չափանիշները և անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմումի վերանայում
Բոլոր պարտադիր չափանիշները բավարարելուց և անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային հարցման ձևաթղթում ներբեռնելուց հետո հարկավոր է այդ մասին տեղեկացնել նշանակված կոնտակտային անձին: Մենք ուշադիր կուսումնասիրենք դիմումը և կապ կհաստատենք ձեզ հետ՝ լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության, կամ որևէ փաստաթղթի բացակայության դեպքում:
Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին Green Key-ի մասին:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի կամ հայտադիմումների գործընթացի մասին: Ունեք այլ հարցե՞ր: Պարզապես գրեք մեզ: