Green Key Հայաստան․ խթանելով կայուն զբոսաշրջությունը
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը պատիվ ունի պաշտոնապես հանդիսանալու զբոսաշրջության կայունության հավաստագրման աշխարհի առաջատար համակարգերից մեկի՝ Green Key-ի (Կանաչ Բանալու) ազգային օպերատորը Հայաստանում։
Green Key-ն զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի կազմակերպությունների համար կայունության միջազգային առաջատար հավաստագրման համակարգ է, որն իրականացվում է Բնապահպանական կրթության հիմնադրամի (FEE) կողմից։ Green Key-ն աջակցում է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին իրենց ամենօրյա գործունեության մեջ պատասխանատու և կայուն գործելակերպ ներդնելու հարցում։ Այն հյուրանոցների, հյուրատների և զբոսաշրջության ոլորտի այլ կազմակերպությունների համար ապահովում է կառուցողական շրջանակային պայմաններ շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը բարելավելու, ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և կայուն զբոսաշրջության նկատմամբ իրենց հանձնառությունն ամրապնդելու համար։
Կարդալ ավելին
Այ Էս Էս Դի ՀԿ-ի համար Green Key-ի ազգային օպերատոր լինելը չի սահմանափակվում միայն Հայաստանում միջազգային հավաստագրման համակարգի ներդրմամբ։ Այն հնարավորություն է ընձեռում փոխելու Հայաստանի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կայունության ընկալման և կիրառման ձևը։ Green Key Հայաստան ծրագրի շրջանակում Այ Էս Էս Դի-ն սերտորեն համագործակցում է զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների հետ՝ մշակելով գործնական, չափելի և երկարաժամկետ կայունության գործելակերպեր։ Մենք աջակցում ենք զբոսաշրջային բիզնես-կազմակերպություններին՝ կայունության իրենց ճանապարհին տրամադրելով խորհրդատվություն, զարգացնելով կարողությունները, բարձրացնելով իրազեկվածությունը և օգնելով ներդնել բնապահպանական ու ռեսուրսների արդյունավետ կառավարման չափորոշիչներ։
Green Key-ը նաև խթանում է շարունակական բարելավման գործընթացը՝ խրախուսելով զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ժամանակի ընթացքում բարելավել իրենց կայունության ցուցանիշները, իսկ պատասխանատու գործելակերպը դարձնել առօրյա գործունեության մաս։ Հայաստանում Green Key ազգային օպերատոր դառնալուց ի վեր Այ Էս Էս Դի ՀԿ-ն իրականացնում է կայուն զբոսաշրջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ, աջակցում է հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին կայունության միջազգային չափանիշների ներդրման հարցում, հնարավորություններ է ստեղծում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար՝ այն դարձնելով բանպահպանության հանդեպ ավելի պատասխանատու և ավելի մրցունակ։ Մեր նպատակն է կայունությունը դարձնել Հայաստանի զբոսաշրջության զարգացման անբաժանելի մասը՝ աջակցելով կազմակերպություններին դառնալու ավելի ռեսուրսաարդյունավետ և պատասխանատու, միաժամանակ նպաստելով Հայաստանի բնության պահպանմանը և պատասխանատու զբոսաշրջության զարգացմանը։
Մենք աջակցում ենք զբոսաշրջային բիզնես-կազմակերպություններին՝ կայունության իրենց ճանապարհին տրամադրելով խորհրդատվություն, զարգացնելով կարողությունները, բարձրացնելով իրազեկվածությունը և օգնելով ներդնել բնապահպանական ու ռեսուրսների արդյունավետ կառավարման չափորոշիչներ։ Green Key-ի հավաստագրման գործընթացը խրախուսում է կազմակերպություններին անդրադառնալ կայունության առանցքային ոլորտներին՝ ուշադրություն դարձնելով էներգիայի և ջրի արդյունավետ օգտագործմանը, թափոնների կառավարմանը, պատասխանատու գնումներին, կայուն կառավարմանը, աշխատակիցների ներգրավվածությանը, հյուրերի իրազեկվածությանը և սոցիալական պատասխանատվությանը։ Այս ջանքերի շնորհիվ մասնակից կազմակերպությունները կարող են նվազեցնել իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ բարելավելով գործառնական արդյունավետությունը և իրենց հյուրերի համար ստեղծելով ավելի պատասխանատու ու կայուն փորձառություններ։
Հայաստանի ողջ տարածքում գործող զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների հետ միասին Այ Էս Էս Դի ՀԿ-ն կերտում է այնպիսի ապագա, որտեղ հյուրընկալությունն ու կայունությունը համահունչ են զարգանում։
90+
Մասնակից երկիր
9 000+
Հաստատություններ
8
Հաստատություն Հայաստանում
Հավաստագրված կառույցներ








Հայտադիմում 2026
Green Key-ի հավաստագրման դիմելու գործընթացը սկսվում է Ձեր հաստատության կայունությանն ուղղված գործելակերպի նախնական գնահատմամբ՝ Green Key-ի կիրառելի չափանիշներին համապատասխան։ Չափանիշներին համապատասխանող հաստատությունները դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են Green Key-ի առցանց դիմումների հարթակի միջոցով։ Դիմումը գնահատվում է համապատասխան չափանիշների հիման վրա, որից հետո տեղում իրականացվում է աուդիտ պահանջների համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Բոլոր պահանջները հաջողությամբ կատարելու և հավաստագրման գործընթացն ավարտելուց հետո հաստատությանը շնորհվում է Green Key հավաստագիր։ Գործընթացը սկսելու համար խնդրում ենք կապ հաստատել մեր թիմի հետ։
Նորություններ և համագործակցություններ
Green Key x Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Այս համագործակցության շրջանակներում Հյուրանոցների Ասոցիացիայի անդամ հաստատությունները կարող են ստանալ 5% զեղչ Green Key հավաստագրման վճարների համար: Դա նրանց թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը, այլև բարելավել իրենց կայունության չափանիշները, ինչը այսօր ավելի ու ավելի կարևոր է զբոսաշրջիկների համար:
Green Key x SHB Advisory
Through the Green Key programme, ISSD works with SHB Advisory to support sustainability in the hospitality sector. By combining ISSD’s experience in international certification with SHB Advisory’s strategic and practical expertise, this cooperation helps hotels and investors receive clear guidance to obtain Green Key Certification and apply sustainable environmental and social practices.
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի մասին:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի կամ հայտադիմումների գործընթացի մասին: Ունեք այլ հարցե՞ր: Պարզապես գրեք մեզ: