Մասնակցության վճարներ
Green Key ծրագրին մասնակցությունը ներառում է Green Key-ի մասնակցության վճար, ինչպես նաև անկախ հավաստագրման և աուդիտի գործընթացի հետ կապված վճարներ։ Հայաստանում Green Key-ի մասնակցության վճարը սահմանում է Այ Էս Էս Դի ՀԿ-ն՝ որպես Green Key-ի ազգային օպերատոր։ Վճարը ներառում է ազգային մակարդակով ծրագրի կառավարման և վարչարարության ծախսերը։ Վճարները ներկայացված են ստորև։
Հյուրանոցներ (>300 ննջասենյակ)
Վճար՝ €960
(տարեկան)
Հյուրանոցներ (101–300 ննջասենյակ)
Վճար՝ €820
(տարեկան)
Հյուրանոցներ (21–100 ննջասենյակ)
Վճար՝ €610
(տարեկան)
Հյուրատներ (1–20 ննջասենյակ)
Վճար՝ €440
(տարեկան)
Հոսթելներ
Վճար՝ €820
(տարեկան)
Ճամբարատեղիներ, հանգստի գոտիներ
և կոնֆերանս կենտրոններ
Վճար՝ €760
(տարեկան)
Տեսարժան վայրեր
Վճար՝ €600
(տարեկան)
Ռեստորաններ
Վճար՝ €440
(տարեկան)
Աուդիտորի ծախսեր
Մասնակից հաստատությունները պարտավոր են վճարել հավաստագրող մարմնի համապատասխան վճարը, ինչպես նաև աուդիտորի ծախսերը։ 2026թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2027թ. դեկտեմբերի 31-նընկած ժամանակահատվածի համար հավաստագրող մարմնի տարեկան վճարը կազմում է՝ €130.90 ՝ հյուրանոցների, հոսթելների, ճամբարատեղիների, հանգստի գոտիների և կոնֆերանս կենտրոնների համար, €75.00 ՝ հյուրատների, ռեստորանների և տեսարժան վայրերի համար։ Հավաստագրող մարմնի վճարը գանձվում է տարեկան և վճարվում է անմիջապես հավաստագրման մարմնին՝ հավաստագրման վերաբերյալ որոշման կայացման և դրան հաջորդող վերահսկողական գործողությունների շրջանակում։
Աուդիտորի ծախսերը գանձվում են երկու տարին մեկ և կախված են հաստատության տեսակից ու չափից, աուդիտի համար պահանջվող տևողությունից և նշանակված աուդիտորի կիրառելի ժամավճարից։ Աուդիտի ընդհանուր տևողությունը ներառում է նախապատրաստական աշխատանքները, տեղում իրականացվող աուդիտը, հաշվետվության կազմումը, ինչպես նաև հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ հետագա աշխատանքները։
Աուդիտի նվազագույն տևողությունը սահմանվում է հետևյալ կերպ․
հյուրատներ (1-20 ննջասենյակ), ռեստորաններ, թանգարաններ և այցելուների/մեկնաբանության կենտրոններ, ինչպես նաև 1-5 լրիվ դրույքով աշխատակից ունեցող հաստատություններ։
կոնֆերանս կենտրոններ, թեմատիկ պարկեր, փոքր հյուրանոցներ (21-50 ննջասենյակ), փոքր հոսթելներ (100-ից պակաս մահճակալ), փոքր ճամբարատեղիներ (50-ից պակաս տեղ), փոքր հանգստի գոտիներ (100-ից պակաս մահճակալային տեղ), ինչպես նաև 6-25 լրիվ դրույքով աշխատակից ունեցող հաստատություններ։
միջին չափի հյուրանոցներ (51-250 ննջասենյակ), խոշոր հոսթելներ (100 և ավելի մահճակալ), միջին չափի ճամբարատեղիներ (51-150 տեղ), միջին չափի հանգստի գոտիներ (101-300 մահճակալային տեղ), ինչպես նաև 26-100 լրիվ դրույքով աշխատակից ունեցող հաստատություններ։
խոշոր հյուրանոցներ (251-450 ննջասենյակ), խոշոր ճամբարատեղիներ (150-ից ավելի տեղ), միջին/խոշոր հանգստի գոտիներ (300-ից ավելի մահճակալային տեղ), ինչպես նաև 101-250 լրիվ դրույքով աշխատակից ունեցող հաստատություններ։
շատ խոշոր հյուրանոցներ (450-ից ավելի սենյակ), ինչպես նաև 250-ից ավելի լրիվ դրույքով աշխատակից ունեցող հաստատություններ։
Աուդիտի վճարից բացի կարող են կիրառվել նաև ողջամիտ ճանապարհածախսեր, այդ թվում՝ էկոնոմ դասի տրանսպորտային ծախսեր, անհրաժեշտության դեպքում՝ վիզայի հետ և կացության հետ կապված ծախսեր։ Հաստատության հետ նախնական համաձայնություն և պայմանավորվածություն ձեռք կբերվի ճանապարհածախսերի ընդհանուր գումարը 300 եվրոն գերազանցելու դեպքում։ Սննդի համար նախատեսված և այլ լրացուցիչ ծախսերը ներառված չեն 300 եվրոյի շեմում։ Հավաստագրումից հետո հաստատությունները կարող են նաև ձեռք բերել Green Key-ի լրացուցիչ նյութեր, ինչպիսիք են՝ Green Key-ի պաշտոնական ցուցանակը, դրոշը և ցուցադրման այլ նյութեր։
Հայաստանում կիրառվող մասնակցության վճարի և Ձեր հաստատության համար նախատեսվող ընդհանուր ծախսերի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ազգային օպերատորի՝ Այ Էս Էս Դի ՀԿ-ի հետ։
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի մասին:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի կամ հայտադիմումների գործընթացի մասին: Ունեք այլ հարցե՞ր: Պարզապես գրեք մեզ: