GREEN KEY ARMENIA

Ցանկացած տեղեկատվության համար դիմեք մեզ:

Ցանկանու՞մ եք դիմել էկո պիտակի համար: Հավաստագրվա՞ծ եք և ունեք հարցեր շրջակա միջավայրի պահպանության ձեր մոտեցման վերաբերյալ:

Green Key Armenia

Հայաստան, Երևան 0015,

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փ. 12/1

(374) 55-502-555

greenkeyarmenia@issdngo.com

Երբ հաստատությունները ստանում են Green Key հավաստագիր, դա վկայում է, որ այդ հաստատությունները ցույց են տվել FEE-ին և նրա անդամ կազմակերպություններին, որ շնորհման պահին նրանք համապատասխանում են Green Key-ի մի շարք չափանիշներին: Համապատասխանությունը ստուգվում է երրորդ դեմքի կողմից՝ ներքին կամ արտաքին աուդիտներից հետո:

Պարգևատրման ժամանակահատվածում հաստատությունները ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը՝ ապահովելու Green Key չափանիշներին շարունակական համապատասխանությունը: FEE-ն և նրա անդամ կազմակերպությունները ստուգումներ են իրականացնում հաստատությունների կողմից հայտ ներկայացնելու կամ տարեկան կրկնակի դիմելու պահին, ինչպես նաև ստուգողական այցերի ժամանակ:

Ո՛չ FEE-ն, ո՛չ նրա պաշտոնյաներից, անդամներից կամ ժյուրիի անդամներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում որևէ անձի հանդեպ Green Key չափանիշներին կամ հայտատուին/պարգևատրված հաստատությանը վերաբերող որևէ այլ հարցերի չբավարարման դեպքում: FEE-ն ամբողջությամբ բացառում է պատասխանատվությունը նման բոլոր հարցերի շուրջ։