Green Key Հայաստան
Մեր կազմակերպությունը գործում է Հայաստանումև սկսել է իր համագործակցությունը Green Key-ի հետ՝ դառնալով այս հեղինակավոր ծրագրի առաջին պաշտոնական ներկայացուցիչը երկրում։ Green Key-ն հեղինակավոր համաշխարհային պիտակ է, որը խթանում է կայուն գործելակերպը զբոսաշրջության ոլորտում՝ երաշխավորելով, որ հյուրանոցներն ու այլ հաստատությունները հետևեն բարձր բնապահպանական չափանիշներին։
«Այ Էս Էս Դի»-ում մենք հավատում ենք կայուն զարգացման խթանման կարևորությանը: Համագործակցելով Green Key-ի հետ՝ մենք ձգտում ենք բարձրացնել Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության մասին իրազեկվածությունը զբոսաշրջության ոլորտում: Մեր նպատակն է խրախուսել հյուրանոցներին և զբոսաշրջության ոլորտի այլ ներկայացուցիչներին ներդնելով կայուն մեթոդներ, որոնք նվազագույնի են հասցնում իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, պահպանում են բնական ռեսուրսները և խթանում պատասխանատու զբոսաշրջությունը:
90+
Մասնակից երկիր
8 500+
Հաստատություններ
4
Հաստատություն Հայաստանում
Հավաստագրված հաստատություններ
Green Key չափանիշներ
Green Key-ի կողմից հավաստագրված հաստատությունները հետևում են հստակ սահմանված բնապահպանական չափանիշներին, որոնց կարող եք ծանոթանալ ներկայացված ուղեցույցների միջոցով:
Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
Հաստատության գործողությունների միջոցով հասարակության կայուն զարգացման առաջխաղացում։
Շրջակա Միջավայրի Կառավարում
Կազմակերպության բնապահպանական և կայունության նախաձեռնությունների կառավարում և առաջխաղացում:
Սնունդ և խմիչք
Ի լրումն սննդային թափոնների նվազեցման համար նախատեսված ռազմավարությունների, օգտագործվող սննդի առնվազն 5%-ը պետք է լինի օրգանական։
Թափոններ
Թափոնների տեսակավորում՝ ըստ բոլոր հնարավոր տեսակների:
Կանաչ Տարածքներ
Կենսաբազմազանության պաշտպանության և բարելավման մեթոդներ։
Էներգիա
100% վերականգնվող էլեկտրաէներգիա և էներգիայի սպառման նվազեցման մեթոդներ:
Հայտադիմում 2026
Green Key-ի հայտադիմումների գործընթացը ներառում է մի քանի հաջորդական քայլ:
Green Key-ին դիմելու և Green Key-ի էլեկտրոնային պորտալին, գործիքներին և օժանդակ նյութերին հասանելիություն ստանալու համար պետք է լրացվի Green Key-ի գրանցման հայտադիմումը և ուղարկվի Green Key Armenia-ի էլեկտրոնային փոստին:
Համագործակցություններ
Green Key x Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Այս համագործակցության շրջանակներում Հյուրանոցների Ասոցիացիայի անդամ հաստատությունները կարող են ստանալ 5% զեղչ Green Key հավաստագրման վճարների համար: Դա նրանց թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցությունը, այլև բարելավել իրենց կայունության չափանիշները, ինչը այսօր ավելի ու ավելի կարևոր է զբոսաշրջիկների համար:
Green Key x SHB Advisory
Through the Green Key programme, ISSD works with SHB Advisory to support sustainability in the hospitality sector. By combining ISSD’s experience in international certification with SHB Advisory’s strategic and practical expertise, this cooperation helps hotels and investors receive clear guidance to obtain Green Key Certification and apply sustainable environmental and social practices.
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի մասին:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Green Key-ի կամ հայտադիմումների գործընթացի մասին: Ունեք այլ հարցե՞ր: Պարզապես գրեք մեզ: